Լրահոս

Կիրկորովը միլիոններ է ծախսել դստեր 8-ամյակի կապակցությամբ. ծնունդը հավակնում է դառնալ տարվա ամենաշքեղ մանկական միջոցառումը (տեսանյութ)

Կիրկորովը միլիոններ է ծախսել դստեր 8-ամյակի կապակցությամբ. ծնունդը հավակնում է դառնալ տարվա ամենաշքեղ մանկական միջոցառումը (տեսանյութ)

Ֆիլիպ Կիրկորով միլիոններ է ծախսել իր 8-ամյա դստեր՝ Ալլա-Վիկտորիայի ծննդյան տոնը նշելու համար։ Բոլորն արդեն խոսում են Կիրկորովի դստեր ճոխ ծննդյան նվերների մասին, որոնք միայն ամենահայտնի բրենդներից ու դիզայներներից են։

Տոնակատարությունը կազմակերպվել էր Ռուբլյովկայում գտնվող ռեստորաններից մեկում, որտեղ հրավիրել էին 200 հյուր։ Հյուրերի թվում հիմնականում ամենահայտնի ռուսական աստղերն էին, հեռուստահաղորդավարները, Քոմեդի Քլաբի ռեզիդենտները։

 Ողջ սրահը զարդարված էր արևելյան ոճով։ Իսկ մենյուի մեջ հաշվի էր առնված ամեն մի մանրուք։ Դեսերտն էլ ամբողջովին արևելյան քաղցրավենիքներ էին, տորթն էլ պիոններով լի մեծ ծաղկաման էր։ 

Կիրկորովի դստեր ծննդյան տոնը հավակնում է դառնալ տարվա ամենաճոխ մանկական տոնակատարությունը։

Մնացած մանրամասները՝ տեսանյութում։ 

Մեկնաբանություններ