Լրահոս

Կներես ինձ էն ամենի համար, ինչ չարեցի քո համար. մահացել է ՔՊ կուսակցության անդամ Կարեն Չիլինգարյանը

Կներես ինձ էն ամենի համար, ինչ չարեցի քո համար. մահացել է ՔՊ կուսակցության անդամ Կարեն Չիլինգարյանը

Ավտովթարից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Չիլինգարյանը։ Չիլինգարյանը 29 տարեկան էր։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։ 

Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում՝ Սևանի ճանապարհին՝ Երևան վերադառնալու ժամանակ։ 

Կարեն Չիլինգարյանը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հարազատն է։ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Կներես ինձ էն ամենի համար, ինչ չարեցի քո համար: Աստված հոգիդ լուսավորի, իմ յուրահատուկ Կարեն ապեր…»։

Մեկնաբանություններ