Լրահոս

«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 10 մտքերը

«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 10 մտքերը

Օսկար Ուայլդն այն գրողներից է, ում մտքերն ու սուր արտահայտությունները ամենացիտվածն են համարվում աշխարհում։ Այս երկարամազ տղամարդն իր ժամանակում կարողացավ նվաճել հասարակության համակրանքն ու մինչև օրս նվաճում է նաև հազարավոր ընթերցողների սրտերն ու ուշադրությունը։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա 10 մտքերին, որոնք յուրաքանչյուրս պետք է ամեն օր կարդա ու փորձի մտապահել՝ կյանքի որակն ավելի լավը դարձնելու համար։

1. Տղամարդն ամուսնանում է հոգնածությունից, կինը՝ հետաքրքրասիրությունից, բայց արդյունքում երկուսն էլ ստանում են հիասթափություն։

2. Մենք չենք հանդուրժում այն մարդկանց, ովքեր ունեն նույն թերություններն, ինչ ինքներս ունենք։

3. Եթե դու սիրում ես բոլորին, ուրեմն ոչ ոքի էլ չես սիրում, քանի որ սիրել բոլորին նշանակում է չսիրել ոչ ոքի։

4. Քո սուտն ինչ-որ մեկի ճշմարտությունն է։

5. Ցինիկն այն մարդն է, ով ամեն ինչի գինը գիտի, բայց ոչինչ չի գնահատում։

6. Մարդը շատ է ամաչում, երբ խոսում է իր անունից։ Տվե՛ք նրան դիմակ, ու նա կպատմի ձեզ ամբողջ ճշմարտությունը։

7. Միայն դատարկ մարդիկ են ճանաչում իրենք իրենց մինչև վերջ։

8. Մարդիկ սեփական սխալներն անվանում են փորձ։

9. Եղի՛ր այնպիսին, ինչպիսին կաս, քանի որ մնացած բոլոր դերերը զբաղված են։

10. Սիրահարվածությունը սկսվում է նրանով, որ մարդը խաբում է ինքն իրեն, ու ավարտվում նրանով, որ խաբում է ուրիշին։ 

Մեկնաբանություններ