Լրահոս

Կոնչիտա Վյուրսթը սափրել է մորուքը, ազատվել երկար մազերից և դիմահարդարումից. մի փոքր տղամարդու տեսք է եկել վրան (լուսանկար)

Կոնչիտա Վյուրսթը սափրել է մորուքը, ազատվել երկար մազերից և դիմահարդարումից. մի փոքր տղամարդու տեսք է եկել վրան (լուսանկար)

«Մորուքով կնոջ» կերպարը Թոմ Նոյվիրտը ստեղծեց 2011 թվականին և  2014-ին հաղթեց Եվրատեսիլում։ Կոնչիտա Վյուրսթը նրա բեմական անունն է։ Նա այսօր 31 տարեկան է, ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 6-ին։

Դեռ մանկուց Թոմը հասկացել էր, որ սիրում է աղջկական զգեստներ հագնել, իսկ դեռահասության տարիքում նա ընդհանրապես հետաքրքրությունը կորցրեց աղջիկների նկատմամբ։ Նրան հետաքրքրում էր միայն ինքը՝ որպես կին։

Եվրատեսիլից հետո նա հանրահայտ դարձավ աշխարհով մեկ իր կանացի կերպարի շնորհիվ։ Նա ամենահայտնի հաղորդումների, միջոցառումների ամենապահանջված հյուրն էր։ Նրա լուսանկարներ զարդարում էին ամենագլամուրային ամսագրերի շապիկները, կարճ ասած՝ նրա մասին խոսում էր ողջ աշխարհը, մի մասը սիրում էր նրան, մյուս մասը՝ ուղղակի ատում։

Սակայն վերջերս հայտնի Կոնչիտան սափրել է մորուքն ու ազատվել կանացի վիճակներից։ Նա հանրությանը որոշել է ներկայանալ կարճ մազերով և առանց դիմահարդարման։ Լրիվ տղամարդու կերպարի մեջ։ 

Նա այլևս չի օգտագործում կեղծամներ իր ելույթների ժամանակ, բայց մորուք երբեմն պահում է, ինչն ավելի բրուտալ տեսք է հաղորդում նրան։


 


 


 

Մեկնաբանություններ