Լրահոս

Կորոնավիրուսից մահացածների ու վարակվածների թիվն այս պահի դրությամբ

Կորոնավիրուսից մահացածների ու վարակվածների թիվն այս պահի դրությամբ

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 միլիոնը: Ներկա պահին կա 10,000,051 վարակակիր: Մահացության ցուցանիշը կազմում է 498 952, ապաքինվել է 5,414,646 հիվանդ: Այս մասին tema.am-ը տեղեկանում է Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալներից:

Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 2,577,526 մարդ, մահացել է 127 952 հիվանդ, ապաքինվել՝ 1,071,393-ը:

Երկու ցուցանիշներով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում կա 1,284,214 վարակված, մահացածների թիվը 56 197 է, ապաքինվել է 697 526 մարդ:

Երրորդը Ռուսաստանն է՝ 627 646 վարակվածով: Այստեղ մահերի թիվը 8969 է, ապաքինվել է 393 352 մարդ:

Հնդկաստանը չորրորդ հորիզոնականում է: Այս երկրում վարակվածները 529 331-ն են, մահացության թիվը կազմում է 16 102:

Հինգերորդ տեղում է Մեծ Բրիտանիան: Այստեղ կա 310 250 վարակված, մահացել է 43 514 հիվանդ:

Հաջորդում են՝ Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան, Իրանը:

Մեկնաբանություններ