Լրահոս

Կորոնավիրուսով հիվանդ 320 հոգուց 6-ը մահանում է․ 627 մարդ ծանր ու ծայրահեղ ծանր է․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով հիվանդ 320 հոգուց 6-ը մահանում է․ 627 մարդ ծանր ու ծայրահեղ ծանր է․ Արսեն Թորոսյան

500-600 հոգի նոր վարակակիր է ամեն օր ավելանում։ Այս տվյալները հրապարակել է առողջապահության նախարար Արսեն Թորոսանը։ Նա ասել է, որ  ավելի բարդ վիճակի դեռ չենք հասել, իրադրությունը կայուն է, քանի որ մարդիկ պահպանում են կանոնները, ուստի ցածր թվերի համար պիտի շարունակվի նույն տեմպը։

Նախարարը հաղորդել է, որ կայության շնորհիվ այսօր չկա պացիենտ, որը ունի հոսպիտալացման կարիք և չի հոսպիտալացվել։ Ավելանում են առողջապահական հողությունները՝ սարքեր, վերակենդանացման ու պալատի մահճակալներ։

Թորոսյանը տեղեկացրել է, որ տեպմքն այսօր այնպիսին է, որ 320 դեպքից 5-6ը մահանում են։ Այս համատեքստում կարևոր է թվերն իջեցնելը, որ փոքարանա նաջ մահերի թիվը։

Թորոսյանը հայտնել է, որ այս պահին 504 ծանր հիվանդ կա, 123-ը ծայրահեղ ծանր են, 44՝-ը միացած են սարքերին։

627 հոգի ծանր ու ծայրահեղ ծանր են հանրագումարում։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություններ