Լրահոս

Կորոնավիրուսը (COVID-19) հղիության ընթացքում

Կորոնավիրուսը (COVID-19) հղիության ընթացքում

Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի փորձագետները եղած ապացույցների, փորձի և փորձագիտական խորհրդատվության հիման վրա հանձնարարականներ են մշակել հղի կանանց և նրանց հղիությունը վարող բժիշկների համար։ Ստորև ներկայացնում ենք անգլերեն բնօրինակը, որը ժամանակ առ ժամանակ թարմացվում է, խորհուրդ ենք տալիս հետագայում հետևել նաև այդ թարմացումներին։

Համարվում է, որ հղիության ընթացքում կնոջ իմունիտետն ընկնում է և ավելի դժվար է լինում վարակների դեմ պայքարելը, սակայն մինչ այժմ ապացուցված չէ, որ հղի կանայք ավելի զգայուն են կորոնավիրուսի հանդեպ։ Չի ապացուցվել նաև, որ վիրուսը կարող է մորից անցնել պտղին հղիության ընթացքում, չկան վկայություններ, որ վիրուսը կարող է անցնել երեխային կրծքի կաթի միջոցով։

Ներկայումս չկան տվյալներ, որոնք վկայում են COVID-19-ի պատճառով վիժման կամ հղիության կրելախախտի ռիսկի աճի մասին: Հղի կանայք վարակվում են նույն կերպ, ինչ ընդհանուր բնակչությունը: Հղիությունն ինքնին փոխում օրգանիզմի իմունային համակարգը և առհասարակ վարակների հանդեպ արձագանքը, ինչը կարող է ավելի սրել ախտանշանները և ընդհանուր վիճակը։ Ցավոք այդ կարելի է ասել նաև COVID-19- ի դեպքում:

Մեկնաբանություններ