Լրահոս

Կորոնավիրուսը կլանել է մահերը․ ի՞նչու են մարդիկ անփույթ դարձել․ վարչապետ

Կորոնավիրուսը կլանել է մահերը․ ի՞նչու են մարդիկ անփույթ դարձել․ վարչապետ

Կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը, կորոնավիրուսի բերումով շատերն են բուժվել ոչ միայն կորոնավիրուսից, այլև այլ հիվանդություններից, այս  տարի, այս ամիս ավելի քիչ մարդ է մահացել, քան նախորդ տարի էր:

Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով, թե ինչու են մարդիկ անփույթ վերաբերվում հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

Ըստ վարչապետի՝ 2020 թվականին ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019 թվականին, 2020 թվականի մայիսի 320-ով պահաս մահ է գրանցվել ՀՀ-ում, քան նախորդ տարի էր։ Հետևաբար, մարդիկ այս տարի ավելի քիչ են լսում մահերի մասին ու ավելի թեթև են վերաբերվում համաճարակին։ Մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին ու սա ենթագիտակցական մակարդակում ազդեցությունն է ունեցել։  

Վարչապետը հավելել է, որ արդեն մինի հեղափոխություն է տեղի ունեցել ու երեկվանից սկսված ֆլեշ-մոբը էականորեն ավելացրել է կանոնների պահպանման դեպքերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություններ