Լրահոս

Կրակոցներ՝ Երևանում. մինչև ատամները զինված քшղաքшցին վնասազերծվել է

Կրակոցներ՝ Երևանում. մինչև ատամները զինված քшղաքшցին վնասազերծվել է

Ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8/16 հասցեի դիմաց կրակոցներ են հնչում, Shamshyan.com-ն է հայտնում է:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը։

Ոստիկանները նշված վայրում բшնшկցություններ են վարել մի քաղաքացու հետ, ով մինչև ատամները եղել է զինված։ Որոշ ժամանակ անց Էրեբունու ոստիկանապետի օպերգծով տեղակալ Վ. Խաչատրյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Անանյանը, վտանգելով իրենց կյանքը, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, կարողացել են վնասազերծել այդ քաղաքացուն, ապա բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ավտոմատ, «գրանատներ», որսորդական հրացան, փամփուշտներ և այլ զենք-զինամթերք։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այդ քաղաքացու ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա անունը Արմեն է։


 

Մեկնաբանություններ