Լրահոս

Կրծքի որ չափսն է իդեալական կանանց համար. հարցում

Կրծքի որ չափսն է իդեալական կանանց համար. հարցում

Պլաստիկ վիրաբույժները պարզել են, թե կրծքի ինչպիսի՞ չափսն է երջանկացնում կանանց։ Հարցմանը 900 կին է մասնակցել, որոնք ասել են, թե որքանով են գոհ իրենց կազմվածքից, փոխանցում է «Դնի»-ն։

Պարզվել է, որ կրծքի երրորդ չափս ունեցող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը գոհ է իր կազմվածքից և կյանքից (շուրջ 40 տոկոս)։ Նրանց հաջորդում է կրծքի չորրորդ չափս ունեցող կանայք (34 տոկոս), իսկ հինգերորդ չափսի կրծքից գոհ է հարցվածների 29 տոկոսը։

Հարցման ընթացքում կանայք նաև պատմել են բարդությունների մասին, որոնց բախվում են իրենց կազմվածքի պատճառով։ Հարցվածներից մեկը բողոքել է, որ մեծ կրծքերի պատճառով իրեն հիմար են համարում։

Ոմանք խոստովանել են, որ իրենց ավելի վստահ զգալու համար կցանկանային մեծացնել կուրծքը, սակայն պլաստիկ վիրաբուժության մասին լսելով՝ միանգամից փոխել են իրենց կարծիքը։

Մեկնաբանություններ