Լրահոս

Լարված վիճակ Թբիլիսիում. ցուցարարները փորձում են թույլ չտալ նույնասեռականի մասին ֆիլմի ցուցադրությունը (տեսանյութ)

Լարված վիճակ Թբիլիսիում. ցուցարարները փորձում են թույլ չտալ նույնասեռականի մասին ֆիլմի ցուցադրությունը (տեսանյութ)

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում լարված իրավիճակ է․ մայրաքաղաքի բոլոր՝ 5 կինոթատրոնների ինչպես ներսում, այնպես էլ դրսում կենտրոնացված է ոստիկանությունը։

Հատկապես մեծ է իրավապահների թիվը Մերաբ Կոստավայի փողոցում գտնվող «Ամիրանի» կինոթատրոնում և Galleria Tbilisi առևտրի ու ժամացի կենտրոնի՝ Cavea կինոթատրոնում։

Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեպարտամենտը մի քանի դեղին ավտոբուս է կենտրոնացրել կինոթատրոնի հարակից տարածքում։ Նախորդ ակցիաների ժամանակ այդ ավտոբուսներով սովորաբար տանում էին ԼԳԲՏ ակտիվիստներին։

Որոշ ժամանակ առաջ «Ամիրանիում» աշխատանքն ավարտել են կինոլոգները։ Cavea-ում իրավապահները կետրոնացված են ստորգետնյա ավտոկայանատեղիում և առևտրի կենտրոնի կենտրոնական մուտքի մոտ։ Վերջին հարկը, ուր կինոթատրոնն է, շրջափակված է դեղին ժապավենով, բոլորի մուտքն արգելված է։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ստուգումներ է սկսել՝ կինոթատրոնում ֆիլմի գովազդի ժամանակ տարիքային սահմափակման կարգը պահպանելու փաստով։ Ֆիլմի ցուցադրությանը դեմ հանդես եկող Դմիտրի Լորթքիփանիձեն հայտարարել է, թե ֆիլմի աֆիշաներին բացակայում է 18+ սահմանափակող նշանը։

Ավելի վաղ Վրացական քայլերթ կազմակերպությունը, որ աչքի է ընկնում ազգայնական հայտարարություններով, խոստացել էր թույլ չտալ ֆիլմի ցուցադրությունը։

Բոլոր տոմսարկղերում ֆիմի տոմսերը ռեկորդային արագության սպառվել են։

Մանրամասները՝ տեսանյութում: 

Մեկնաբանություններ