Լրահոս

Լևանդովսկին՝ Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուների եռյակում

Լևանդովսկին՝ Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուների եռյակում

 Բունդեսլիգայի 15-րդ տուրի Վերդերի դեմ խաղում Ռոբերտ Լևանդովսկին դարձավ դուբլի հեղինակ։

Բունդեսլիգայում խփած գնդակներին ավելացնելով ևս երկուսը, լեհ հարձակվողը իր գոլերի թիվը հասցրեց 220-ի։

Այդ արդյունքով Լևանդովսկին հավասարվեց Յուպ Հայնկեսի գրանցած ցուցանիշին և նրա հետ Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

 Գերմանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Գերդ Մյուլերն է 365 գոլով, իսկ երկրորդ տեղում Կլաուս Ֆիշերը՝ 268 գոլով։

Մեկնաբանություններ