Լրահոս

Լեզուն երկու մասի է բաժանել, իսկ աչքերի մեջ կապույտ նյութ ներարկել. մերօրյա ֆրիկը (տեսանյութ, լուսանկար)

Լեզուն երկու մասի է բաժանել, իսկ աչքերի մեջ  կապույտ նյութ ներարկել. մերօրյա ֆրիկը (տեսանյութ, լուսանկար)

Էմբեր Լյուքը  Ավստրալիայից է:  Նա  7 տարիների ընթացքում ամբողջովին անճանաչելի է դարձրել իրեն: 

Էմբերն իր առաջին դաջվածքն արել է  16 տարեկանում և այդ ժամանակից սկսած նա  սկսել է ձևափոխել իր մարմինը:  Նրա մարմնի վրա տարեց տարի սկսել են շատանալ դաջվածքները, ականջներին մեծ թունելներ է արել, լեզուն երկու մասի է բաժանել և այլն: 

Արդեն  23 տարեկանում  նա հսկայական փորձ է կուտակել՝ ինչպես ձևափոխել մարմինը:

Բայց նրա ամենացնցող մոդիֆիկացիան, դա աչքերի գույնն էր: Այս պրոցեդուրան բավական ցավոտ է, սակայն անվտանգ:  Ասեղի միջոցով նրա աչքերի մեջ ներարկել են կապույտ գույն, որը տևել է  40 րոպե և ուղեկցվել ահավոր ցավով:  Պրոցեդուրայից հետո շուրջ 3 շաբաթ Էմբերը ոչինչ չի տեսել, ահա ինչպիսի չարչարանքների միջով է անցել հանուն տարօրինակ արտաքին ունենալու: 

Էմբերն այսօր շատ հետևորդներ ունի սոցիալական ցանցերում և պարբերաբար կիսվում է իր փորձով, խորհուրդներ տալիս սկսնակներին: 

Ամեն դեպքում ձեր մարմինը նման մոդիֆիկացիայի ենթարկելուց առաջ խորհուրդ ենք տալիս մի փոքր մտածել: 


 

Մեկնաբանություններ