Լրահոս

Լոտուսային ոտքեր ունեցող կանայք. ինչպես էին Չինաստանում աղջիկ երեխաների ոտնաթաթերը կոտրում և կապկպում որպեսզի դրանք չաճեն ( լուսանկար, տեսանյութ)

Լոտուսային ոտքեր ունեցող կանայք. ինչպես էին Չինաստանում աղջիկ երեխաների ոտնաթաթերը կոտրում և կապկպում որպեսզի դրանք չաճեն ( լուսանկար, տեսանյութ)

Ժամանակին Չինաստանում աղջիկների ոտքերը ամուր կապկպում էին, որպեսզի դրանք չմեծանան: Նրանց ստիպում էին փոքր համարի կոշիկ կրել: Արդյունքում այս երեխաների ոտքերը տձևանում էին:

Ոտքերը կապելու դարավոր ավանդույթն արգելելուց հետո ավելի քան 100 տարի է անցել: Ոտքերն ուժեղ կապկպելու սովորույթը՝ հայտնի նաև «լոտոսային ոտքեր» անվանմամբ, 10-րդ դարից ի վեր տարածված էր Չինաստանում: 20-րդ դարի սկզբին այս ավանդույթն արդեն սկսել էր իբրև բացասական երևույթ դիտարկվել, իսկ 1911 թ.-ին այն արգելվեց:

Ներկայումս իրականացվում է մի ֆոտոնախագիծ, որի շրջանակներում լուսանկարիչ Ջո Ֆարելը լուսանկարում է այս կանանց՝ ի դերև հանելով ոտքերը կապելու սովորույթի բացասական հետևանքները: Ոտքերը կապկպելու ավանդույթին սկիզբ է դրվել Սուն դինաստիայի ղեկավարման օրոք: Անգամ ավանդույթի պաշտոնական արգելումից հետո գյուղական շրջաններում աղջիկների ոտքերը շարունակում էին կապկպել: Այս ավանդույթը վերացավ մոտավորապես 1939 թ.-ին: 

Ոտքերը կապելու ավանդույթը ամենից ավելի հաճախ գործադրվում էր ձմեռային ամիսներին, երբ աղջիկների ոտքերը ցրտից փայտացած ու թմրած էին լինում ։Ավանդույթը բավականին ցավոտ էր աղջիկների համար: Ոտքերը դրվում էին դեղաբույսերից ու կենդանական արյունից պատրաստված տաք խառնուրդի մեջ, որպեսզի դրանք փափկեին: Ոտքի մատների եղունգները հնարավորինս խորը կտրում էին: Ոտքի մատները ծալում էին ու սեղմում դեպի ներքև այնքան ուժգնորեն, որպեսզի դրանք կոտրվեին: Այնուհետև կոտրում էին ոտքի կամարը, և ոտքը փաթաթում վիրակապերով՝ ոտքի մատները թողնելով պիրկ կապված վիրակապի տակ:

Աղջիկների ոտքերը կանոնավորապես լվանում էին, իսկ դրանցից հանված վիրակապերը որոշ ժամանակ անց էլ ավելի պիրկ էին կապում: Ոտքերի ոսկորներից շատերը տարիներ շարունակ կոտրված էին մնում, սակայն դրանք ապաքինվում էին այն ժամանակ, երբ աղջիկը մեծանում էր: Այնուամենայնիվ, դրանք շատ փխրուն էին և հաճախ կրկին ու կրկին էին կոտրվում: Այս ավանդույթի զոհը դարձածները չէին կարողանում բավականին լավ պահել իրենց հավասարակշռությունը: Այդ պատճառով էլ կապկպված ոտքերով տարեց կանայք նստած դիրքից դժվարությամբ էին վեր կենում և հակված էին ընկնելու ու կոտրվածքներ ստանալու: Լոտոսային ոտքերով բազմաթիվ կանայք հաշմանդամ էին դառնում այս ավանդույթի պատճառով:

Խնամախոսները և սկեսուրները պահանջում էին, որպեսզի իրենց որդիների ընտրյալները լոտոսային ոտքերով աղջիկներ լինեին: Նրանց համոզմամբ՝ կապկպված ոտքերը վկայում էին այն մասին, որ աղջիկը լավ կին կլինի իր ամուսնու համար: 1939 թ.-ին կառավարության հրամանով բոլոր կանանց ու աղջիկների ոտքերն ազատվեցին կապանքներից: Սա տեղի ունեցավ ստիպողաբար, քանի որ նրանց հարազատների շրջանում սովորույթը դեռևս կենսունակ էր, ինչի պատճառով էլ նրանք ցանկանում էին, որ իրենց շրջապատի աղջիկներն ու կանայք շարունակեին այդ ավանդույթը: Շատ աղջիկներ ու կանայք իրենք էլ չէին ցանկանում հրաժարվել ավանդույթից: Աղջկա ոտքերն սկսում էին կապել 4-9 տարեկանից:


 


 

Մեկնաբանություններ