Լրահոս

Լուսանկար․ Փաշինյանի աջակիցը առաջարկում է սպանել Վանեցյանին, Քոչարյանին, Սարգսյանին և այլոց, որի դիմաց կվճարի կես միլիոն ռուբլի

Լուսանկար․ Փաշինյանի աջակիցը առաջարկում է սպանել Վանեցյանին, Քոչարյանին, Սարգսյանին և այլոց, որի դիմաց կվճարի կես միլիոն ռուբլի

Վերջին 2,5 տարիները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանին և իր աջակիցներին թույլատրված է ամեն անօրինականություն։ Իրավապահները պատրաստ են անգամ ամենավտանգավոր հանցագործների հայտարարություններն ու գործողությունները չնկատելու տալ, եթե դա հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման է արվում։ Իսկ Նիկոլ Փաշինյանին դեմ հնչող ամենաանմեղ քննադատության հեղինականն անգամ միանգամից հայտնվում է իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում։

Փաշինյանի աջակիցների համար առկա ամենաթողությունն այնքան է խորացել, որ հիմա արդեն հնչում են սպանության հրապարակային կոչեր։ Հասարակական գործիչ Նարեկ Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր մի գրառմամբ, որի հեղինակը առաջարկում է սպանել Սերժ Սարգսյանին, Արթուր Վանեցյանին, Ռոբերտ Քոչարյանին և այլ գործիչների, որի դիմաց պատրաստ է վճարել կես միլիոն ռուբլի։ Քաղաքացին պատրաստ է ցանկացողներին նաև զենք տրամադրել։ 

Գրառման հեղինակ Արշակ Շահինյանի էջը ուսումնասիրելու արդյուքնում ակնհայտ է դառնում, որ նա Նիկոլ Փաշինյանի մոլի աջակիցներից է։ Երբ գրառումը բավական ակտիվ տարածվեց, հեղինակը արգելափակեց իր հաշիվը ֆեյսբուքում։

Եվ հիմա կարևոր է արձանագրել, թե ինչ քայլերի կգնան իշխանությունները։ Եթե սպանության հրապարակային կոչն ու պատվերը մնա անպատիժ, ապա կարելի է արձանա թեգրել, որ այն  արվում է իշխանությունների գիտությամբ, գուցե նաև առաջարկով։

Մեկնաբանություններ