Լրահոս

Լուսանկարներ և տեսանյութ` ՔՊ 29-ամյա անդամի ողբերգական ավտովթարի վայրից

Լուսանկարներ և տեսանյութ` ՔՊ 29-ամյա անդամի ողբերգական ավտովթարի վայրից

Տեղեկացրել էինք, որ մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, թավշյա հեղափոխությանն ակտիվ մասնակցած Կարեն Չիլինգարյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ Isuzu մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում։

Տեղում 1 հոգի մահացել էր, 3 հոգի, այդ թվում՝ Կ. Չիլինգարյանը, տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Չիլինգարյանը «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու էր և ակտիվ մասնակցություն է ունեցել թավշյա և ոչ բռնի հեղափոխությանը։ Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում:

Համացանցը, Կարեն Չիլինգարյանի ընկերները սգում են նրա մահը, չեն ուզում պատկերացնել' երիտասարդ քաղաքական գործիչն այլեւս իրենց հետ չէ:

Մեկնաբանություններ