Լրահոս

Լյուբով Ուսպենսկայայի իրական դեմքը սարսափեցրել է հետևորդներին. համացանցում լուսանկար է հայտնվել

Լյուբով Ուսպենսկայայի իրական դեմքը սարսափեցրել է հետևորդներին. համացանցում լուսանկար է հայտնվել

Համացանցում հայտնված Լյուբա Ուսպենսկայայի չֆիլտրած և ֆոտոշոփ ծրագրով չմշակված լուսանկարը ցնցել է նրա երկրպագուներին։ Նրանք հանրահայտ երգչուհուն մեղադրում են չափից դուրս կոսմետիկ ներարկումներ անելու մեջ։ 

Ուսպենսկայայի «իսկական» լուսանկարը իր ինսթագրամյան էջում հրապարակել է լրագրող  Ֆելիքս Գրոզդանովը, որը հայտնի է էլիտար միջոցառումների լուսաբանմամբ։ Լուսանկարի մեկնաբանության մեջ լրագրողը հատուկ ուշադրություն է սևեռել 65-ամյա երգչուհու թմբլիկ շրթունքների և ծռմռված քթանցքերի վրա, ի  լրումն ավելացնելով հեշթեգ՝ գեղեցկությունը զոհեր է պահաջնում։ Ինչից հետո երգչուհու երկրպագուների շրջանում մեծ իրարանցում է առաջացել։

Նրան մեղադրել են չափից ավել ներարկումներ անելու, պլաստիկ վիրաբույժներին դիմելու մեջ, միաժամանակ ընդգծել են, որ ամեն տարիք իր գեղեցկությունն ունի և Ուսպենսկայան միշտ իրենց դուր է եկել ոչ թե արտաքին տեսքի, ինչի վրա վերջինս հսկայական գումարներ է ծախսում, այլև նրա տաղանդի և ձայնի շնորհիվ։

Հավելենք նաև, որ վերջին շրջանում երգչուհին շատ սանձարձակ ու բաց կերպարներով է հանդես գալիս, ի ցույց դնելով իր մարմնի ողջ բարեմասնությունները։ 


 


 

Մեկնաբանություններ