Լրահոս

Մահը չի արձանագրվել. Հանրապետական հիվանդանոցում մահացած նորածնի հետքերով (տեսանյութ)

Մահը չի արձանագրվել. Հանրապետական հիվանդանոցում  մահացած նորածնի հետքերով (տեսանյութ)

Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի  Խաչատրյանի նորածինը։ Այս ընթացքում Հայկուհին, որն իր երեխայի դին չէր տեսել,  անանուն զանգ է ստացել, որով կնոջը հաղորդել են, որ նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել։

«Խաբեություն է, ես երեխայիս դին չեմ տեսել, ինձ տեղեկացրեցին, որ ոչ մի լաբորոտորիայում չկա»,-ասաց Հայկուհին։

Նա ամեն ինչ կասկածում է՝ սկսած օրգանների վաճառքից, վերջացած նրանով, որ իր երեխան ողջ է։

Հայկուհի Խաչատրյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանն ասել է, որ երեխայի վաճառքի հայտարարությունը թյուրիմացաբար է վերագրվել Հայկուհուն: Նա միայն իր էջում հրապարակել է մեկ այլ այդպիսի բողոք, ցույց տվել՝ երեխայի առեւանգման, վաճառքի դեպքեր շատ են:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե երեխայի մահվանից մեկ շաբաթ անց է միայն պահանջել երեխայի դին տեսնել, փաստաբանը հերքեց դա: «Ես զրուցել եմ Հայկուհի Խաչատրյանի ամուսնու, Հայկուհու քրոջ հետ: Նման բան չի եղել: Քրոջն անձամբ ցույց են տվել մի սեւ կապված տոպրակ, որի մեջ եղել է  ընկերքը: Հայկուհու քույրը պահանջել է երեխայի մարմինը, պտղապարկն ուղարկել փորձաքննության: Հանրապետականում ես գոնե գիտեմ՝ ինչ է կատարվում: Դեռ պետք է պարզել՝ դա Հայկուհի Խաչատրյանի ընկե՞րքն է, թե՞ ոչ »,- մանրամասնեց Հայկուհի Խաչատրյանի փաստաբանը:

Գործի նախաքննության մասին խոսելիս Սուսաննա Սարգսյանը շեշտեց հետեւյալը. երեխայի մահվանից բավական ուշ՝ հոկտեմբերի 7-ին է քրեական գործ հարուցվել, այն դեպքում, երբ հարազատներն աղմուկ են բարձրացրել, վիճաբանություն է եղել: Իսկ եթե անգամ աղմուկ էլ չբարձանար, պետք է երեխայի մահն արձանագրվեր, հետաքննություն լիներ: «Բացի այդ՝ քույրերի, սանիտարկաների հարցազրույցները եթե լսեք՝ երեխայի սրտի զարկերը լսվել են: Երբ Հայկուհին վատացել է, տարել են Հայկուհուն ու այդ ժամանակ հասկացել՝ երեխայի սրտի զարկերը չեն լսվում»,- ասաց փաստաբանը:

Մեկնաբանություններ