Լրահոս

Մակունցը դադարեցրեց ճեպազրույցը Փաշինյանի վարկաբեկված լինելու մասին հարցից հետո

Մակունցը դադարեցրեց ճեպազրույցը Փաշինյանի վարկաբեկված լինելու մասին հարցից հետո

ԱԺ-ում լրագրողները «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, լսելով, որ իրենց ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը, հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա անփոխարինելի է: 

«Ես հարցին չեմ պատասխանում», - նշեց Մակունցը:

Լրագրողներից մեկն էլ նկատեց, որ Փաշինյանը վարկաբեկված անձ է համարվում, նրա գլխավորությամբ ընտրությունների գնալը սխալ չէ՞, չկա՞ որևէ մեկը, ով կարող է փոխարինել, ի պատասխան Լիլիթ Մակունցը կոչ արեց վիրավորական մեկնաբանություներով հարցեր չուղղել և հայտարարեց, որ դադարեցնում է ճեպազրույցը:

Մեկնաբանություններ