Լրահոս

Մարդկանց դեմն առնել չկարողացանք, մի 80-90 հոգի ներս մտավ. մանրամասներ Հրազդանի մեծ հարսանիքից

Մարդկանց դեմն առնել չկարողացանք, մի 80-90 հոգի ներս մտավ. մանրամասներ Հրազդանի մեծ հարսանիքից

Հրազդան քաղաքում մարտի 17-ին անցկացված հարսանյաց խնջույքի մասնակիցները եղել են մոտավորապես 90 հոգի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց սրահի մենեջերը՝ նշելով, որ ամեն բան արել են, սակայն չի հաջողվել խնջույքը չեղարկել։

«Պարետի որոշումը հենց այդ օրը եղավ, որով միջոցառումների արգելքը տարածվեց Հայաստանի ամբողջ տարածքի վրա։ Մենք աշխատել ենք, որ իրենք քիչ քանակով լինեն, ինչ հնարավոր է եղել՝ արել ենք, որ ներս չմտնեն, նույնիսկ մեր մուտքի դուռն է փակ եղել, ուղղակի մարդկանց դեմն առնել չենք կարողացել, էլի մի 80-90 հոգի ներս է մտել։ Մուտքի դուռը փակ է եղել, մտել էին հարսն ու փեսան ու մի քանի հոգի, հետո ընթացքում շատացել են։ Հետնամուտքով են մտել մի քանի հոգի, մնացածն էլ ավելի ուշ մուտքի դռնով, որը բացվել էր, երբ մարդիկ սկսել են դուրս-ներս անել»,- հայտնեց մենեջերը՝ նշելով, որ հյուրերի քանակը, ըստ նախապես գրանցվածի, պետք է 120 լիներ։

Մենեջերը հայտնեց, որ ոստիկաններն իրենց այցելել են, բայց տեղյակ չի՝ տուգանել են, թե ոչ։ Նա նշեց նաեւ, որ հյուրերից մեկի մոտ վիրուս հայտնաբերվել է, սակայն հարսանիքից բավական ժամանակ է անցել, եւ իրենք չեն մեկուսացվել։

Նշենք, որ արտակարգ դրության օրերին, երբ արգելվում էին միջոցառումներըբազմամարդ հարսանիք է եղել Մարմարիկ գյուղում։ Ըստ մամուլում հրապարակումների՝ հյուրերից մեկի մոտ դրանից հետո կորոնավիրուս է ախտորոշվել։

Մեկնաբանություններ