Լրահոս

Մարտի 22-ից արգելվում է բարերի, գիշերային ակումբների, խաղատների գործունեությունը. պարետի նոր որոշումը

Մարտի 22-ից արգելվում է բարերի, գիշերային ակումբների,  խաղատների գործունեությունը. պարետի նոր որոշումը

Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.

✅Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության

✅Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն

✅Կինոֆիլմերի ցուցադրում

✅Խաղատներ

✅Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:

Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար։

Մեկնաբանություններ