Լրահոս

Մայիսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 82 նոր դեպք. գրանցվել է 1 մահ

Մայիսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 82 նոր դեպք. գրանցվել է 1 մահ

Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 82 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2148-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մահացած անձը 27 տարեկան էր։

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 33 մարդ, այլ պատճառով մահվան դեպքերը երկուսն է:

Կորոնավիրուսից ապաքինվել է 977 քաղաքացի, փաստացի բուժվում է 1136-ը:

Մեկնաբանություններ