Լրահոս

Մայիսի 11-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 79 դեպք, գրանցվել 1 մահ

Մայիսի  11-ին հաստատվել է  կորոնավիրուսով վարակվելու 79 դեպք, գրանցվել 1 մահ

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը նոր տվյալներ է հրապարակել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ընթացքի մասին։ Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է մահվան 1 դեպք։

 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 79-ով և դարձել 3392։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1970 մարդ, կատարվել է 32 561 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1359–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 46 դեպք և մահվան 17 անուղղակի դեպք:



 

Մեկնաբանություններ