Լրահոս

Մայիսի 7-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 102 դեպք, գրանցվել 2 մահ

Մայիսի  7-ին հաստատվել է  կորոնավիրուսով վարակվելու 102 դեպք, գրանցվել 2 մահ

Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 102 եւ մահվան 2 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի 7-ի ժամը 11 -ի տվյալներով` հաստատվել է կորոնավիրուսի 2884 դեպք, կատարվել է 28017 թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 1648:

Ապաքինվել է 1185 անձ,մահացել` 42 անձ: Կորոնավիրուս վարակված եւս 9 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով։

Մեկնաբանություններ