Լրահոս

Մայիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք

Մայիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 145-ով և դարձել 3029։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 մարդ, կատարվել է 29205 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 12018–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 43 դեպք և մահվան 10 անուղղակի դեպք:

Մայիսի 7-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2884 էր:

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։



 

Մեկնաբանություններ