Լրահոս

Մայրը որդու մարմինը թաքցրել է նկուղում՝ բետոնի մեջ. Տեսանյութ

Մայրը որդու մարմինը թաքցրել է նկուղում՝ բետոնի մեջ. Տեսանյութ

ՌԴ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում փրկարարները Աստրախանի մարզում նկուղից դուրս են հանում բետոնի մեջ թաղված 12-ամյա երեխայի մարմինը: Անչափահասի սպանության մեջ կասկածվում է նրա մայրը:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են փորձում դուրս հանել տղայի մարմինը. մասնագետներից մեկը քանդում է բետոնը, իսկ մյուսը հեռացնում է մնացորդները:

Նշենք, որ երեխայի բետոնապատված մարմինը հայտնաբերվել է հունիսի 19-ին, նրա ավագ եղբոր տան նկուղում: Պարզվել է, որ նրա մայրը վիճաբանության ժամանակ ծանրաքարի միջոցով սպանել է 12-ամյա որդուն, ապա երեխայի մարմինը թաքցրել նկուղում՝ բետոնի մեջ:

Մարտի 6-ին կինն ամուսնու հետ միասին դիմել են իրավապահ մարմիններին և հայտնել, որ երկու ամիս առաջ իրենց որդին գնացել է դպրոց և այլևս չի վերադարձել:

Կնոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի սպանության համար:

Մեկնաբանություններ