Լրահոս

Մեղուները փորին լուսանկարված կինը կորցրել է երեխային (տեսանյութ)

Մեղուները փորին լուսանկարված կինը կորցրել է երեխային (տեսանյութ)

Էմիլի Մյուլերը և իր ամուսինը մեղապահներ են և շատ են սիրում զբաղվել մեղվաբուծությամբ։ Նրանք որոշել էին Էմիլիի հղիության ընթացքում յուրօրինակ ֆոտոսեսիա անել մեղուների հետ։  

Եվ արեցին։ ՄԵղուները Էմիլիի փորին, ձեռքին, դեմքին... նրանց խոսքով՝ շատ գեղեցիկ լուսանկարներ էին։ Ըստ ամուսինների՝ մեղուները խորհրդանշում են կյանք և մահ։ «Մենք 3 վիժում ենք վերապրել և այս լուսանկարները նվիրում ենք չծնված երեխաներին ու նոր ծնվող փոքրիկին»,-ասել էին ամուսինները։ 

Սակայն ճակատագիրը դաժան գտնվեց նրանց նկատմամբ, իսկ մեղուները չօգնեցին։ Էմիլիի երեխան չծնվեց։ Բժիշկները այդպես էլ չկարողացան մի հիմնավոր պատճառ գտնել, մի մասը պնդում էր, որ մեղուներն են պատճառը, իսկ մյուս մասն ասում էր, որ կնոջ մոտ այլ խնդիրներով է պայմանավորված  վիժումը։ 

Ինչևէ, ամուսինները թեև շատ էին տխրել, հատկապես ֆոտոսեսիայից հետո նրանք լիահույս էին, որ մեղուները հատուկ խորհուրդ ունեն և կօգնեն իրենց փոքրիկին առողջ լույս աշխարհ գալ,այնուամենայնիվ նրանք չեն պատրաստվում դադար տալ։  Էմիլին նորից հղիանալու հույսեր է փայփայում։


 


 


 

Մեկնաբանություններ