Լրահոս

Մեկ օրում՝ 218 նոր դեպք, մահվան 3 դեպք. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հատեց 5000-ը

Մեկ օրում՝ 218 նոր դեպք, մահվան 3 դեպք. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հատեց 5000-ը

Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 218-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5041-ի (մայիսի 18-ին՝ 4823), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 2164 մարդ, այս պահին բուժվում է 2788-ը:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 89 դեպք, որից այլ պատճառներով՝ 25 մահ։

Մեկ օրում մահացել է 3 մարդ։

Մեկնաբանություններ