Լրահոս

Մենք հասել ենք այն օրին, որ հայհոյանքը դարձել է քաղաքական դիալեկտիկայի մաս. Նարեկ Սամսոնյան

Մենք հասել ենք այն օրին, որ հայհոյանքը դարձել է քաղաքական դիալեկտիկայի մաս. Նարեկ Սամսոնյան

«Մենք գործ ունենք իշխանության հետ, որը տվել անցել է բոլոր սահմանները»: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը` անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն հարցաքննության հրավիրելուն և ոստիկանության գլխավոր վարչության դիմաց հավաքված անձանց` այդ թվում կանանց բերման ենթարկելուն:

Անդրադառնալով Արթուր Դանիելյանին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն հարցաքննության հրավիրելու պատճառներին` Սամսոնյանը ասել է. «Ցավոք սրտի, կանչել էին մի այնպիսի պատճառով, որ ես անգամ այս պահին դրան չէի հավատում ու չէի պատկերացնում, որ կարելի է այդքան ստորացնել ոստիկաններին: Ոստիկանները Արթուր Դանիելյանին հրավիրել էին հարցաքննության ծխախոտի մաքսանենգության թեմայովՀայաստանում այսօր արդեն չկա մի մարդ, որը չգիտի, որ ծխախոտի մաքսանենգությամբ զբաղվում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքը: Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքով արդեն հասցրեց այս երկու տարվա ընթացքում դառնալ վատագույն ժամանակների իշխանության համբավն ունեցող մարդ»: 

Սամսոնյանը կոչ է արել Ոստիկանությանը ծխախոտի մաքսանենգության կապակցությամբ հարցաքննության հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Հրաչյա Հակոբյանին, Աննա Հակոբյանին` չբացառելով նաև այն, որ իրեն էլ կարող են  Արթուր Դանիելյանի նման հրավիրել հարցաքննության:

«Հետևողականորեն ոչնչացվում է ոստիկանական համակարգը, ու դա արվում է Նիկոլ Փաշինյանի կողմից: Ոստիկանները զբաղված են Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին հարցաքննելով»,- նշել է Սամսոնյանը:

Սամսոնյանը դատապարտել է Տաթևիկ Ռևազյանի և նրա դստեր մասին ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը` նշելով, որ ֆեյսբուքյան գրառումը կատարած օգտատերը՝ Արտյոմ Խաչատուրյանը, նախկինում աշխատել է «Հայկական Ժամանակ» օրաթերթում, «Չորրորդ իշխանություն» թերթում:

Անդրադառնալով ատելության նման մթնոլորտի ձևավորման և քաղաքականը անձնականին միախառնելու պատճառներին` Սամսոնյանը համոզմունք է հայտնել, որ այս ամենը սկսվել է 2018 թվականին: Եթե 2018 թվականին այս մարդիկ նույն էնտուզիազմով նույն հայհոյանքները գրեին Նիկոլ Փաշինյանի և իր մերձավորների մասին, այսօր «մենք այս օրը չէինք հայտնվի»:

Սամսոնյանը նշել է, որ եթե նախկինում նախկին իշխանությունների կին ներկայացուցիչների ընտանիքների նկատմամբ ատելության խոսքն ու հայհոյանքները դատապարտվեին, ապա այժմ նման մթնոլորտ չէր ձևավորվի Հայաստանում` միաժամանակ հավելելով, որ այս ամենի պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է:

«Հայհոյանքը քաղաքական դաշտ բերել է Նիկոլ Փաշինյանը: Մենք հասանք այն օրին, որ հայհոյանքը դարձավ քաղաքական դիալեկտիկայի մաս, քաղաքական դիալեկտիկայի մաս դարձավ «պոլերին փռելն» ու «ալֆալտներին տալը», «պինցետով հանելն ու թաթախելը», քաղաքական դիալեկտիկայի մաս դարձավ «հանգիստ նստեք տեղներդ»: Այս ոչ նորմատիվային բառապաշարի հիմնադիր հայրը Նիկոլ Փաշինյանն է»,- ասել է Նարեկ Սամսոնյանը, ով համոզված է, որ քաղաքական հայհոյանքների պատասխանատուն իշխանություններն են: Սամսոնյանը հայտարարել է, որ իրենք շարունակելու են դատապարտել հայհոյանքն ու ատելությունը: 

«Այսօր հասանք նրան, որ մենք ունենք վախեցած իշխանություններ և թիրախավորված ընտանիքներ»,- ասել է Սամսոնյանը:

«Ժողովուրդը ձեզանից տեսել է հայհոյանքը, ձեզ վերադարձնելու է հայհոյանքը: Դուք զգալու եք այն, ինչ զգացել են հանրապետականները»,- եզրափակել է Սամսոնյանը` անդրադառնալով այս իրավիճակում իշխանությունների պատասխանատվությանը: 

Մանրամասները՝ տեսանյութում.

Մեկնաբանություններ