Լրահոս

Մենք Հայաստանն ավելի շատ ենք սիրում, քան Նիկոլ Փաշինյանը՝ իր իշխանությունը. Նարեկ Սամսոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք Հայաստանն ավելի շատ ենք սիրում, քան Նիկոլ Փաշինյանը՝ իր իշխանությունը. Նարեկ Սամսոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Արցախի բանակցություններում լուրջ ֆիասկոյի է տարել երկիրը և դրանով վտանգում է Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը». այս մասին LIVEnews TV-ի «Մենք» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող բանակցություններին և Նիկոլ Փաշինյանի` ունեցած դիրքորոշմանը և հայտարարությւոններին:

«Փաստերով հիմնավորվում է, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է խոստովանել, արդեն այլ երկրի արտգործնախարարներն են խոսում, որ մենք բանակցային սեղանին ունենք փաստաթուղթ, որը Նիկոլ Փաշինյանը ասում է` գոյություն չունի, և մենք հասկանում ենք` ինչ մեծ աղետի առջև ենք կանգնած: Նիկոլ Փաշինյանի առջև դրված էր խնդիր, որ նա Արցախի իշխանությունների սուբեկտայնությունը ոչնչացնի, և այդպիսի ձևակերպմամբ նա ոչնչացնում է Արցախի իշխանությունների սուբյեկտայնությունը, այսինքն` Արցախում գոյություն չունեն իշխանություններ, գոյություն ունեն ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ»,- նշել է Սամսոնյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործված «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» ձևակերպմանը: 

Սամսոնյանի խոսքերով` Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Արցախի հարցում դավաճանություն է, որը կարող է շատ աղետաբեր հետևանքներ ունենալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում այն պարտավորությունները, որ ստանձնել է Արցախի հարցում, և այս առումով Նարեկ Սամսոնյանը խորհուրդ տվեց իշխանություններին ուսումնասիրել արաբա-իսրայելական հակամարտության ընթացքը:

«Հայ հասարակությունը երբեք չի եղել Արցախի հարցով բավական զգայուն և ակտիվ, մինչև դանակը չի հասնում ոսկորին»,- ասել է Սամսոնյանը և հավելել.-«Ցավոք սրտի, Արցախի հարցը չի կարող լինել այն հիմնական կայծը, որը կբռնկի պետականամետ շարժում, և որը կվռնդի պետական դավաճանությամբ զբաղված քաղաքական գործչին իշխանությունից»:

«Նիկոլ Փաշինյանը երբեք անձնական պատասխանատվության տակ որևէ ձախողում չի վերցնելու: Նրա համար միշտ պետք են արտաքին մեղավորներ»,- նշել է Սամսոնյանը:  

Սամսոնյանը համոզված է. քաղաքական նշաձողը այնքան է իջեցվել, որ որևէ լուրջ թեմայի շուրջ չկա հասարակական հետաքրքրություն, այդ թվում` Արցախյան հարցի շուրջ, ինչը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ:

Անդրադառնալով Ազգային ժողովում ընդդիմության առկայությանը և ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպերին` Սամսոնյանը ասել է «Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հոգեզավակն է և Էդմոն Մարուքյանը երբեք չի կարող լինել Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր և երբևէ չի կարող լուրջ գործոն լինել»:

«Մենք տրանսսեքսուալների քաղաքական  իշխանության հետ գործ ունենք, մենք ԼԳԲՏ իշխանության հետ գործ ունենք, մենք գործ ունենք հեծանիվի տակ ընկնողների իշխանության հետ»,- ասել է Սամսոնյանը:

Անդրադառնալով Հայաստանում քաղաքացիական պատերազմի բռնկման հավանականությանը` Սամսոնյանը նշել է, որ բացառում է նման զարգացումները, և հավելել. «Հայաստանը մենք ավելի շատ ենք սիրում, քան Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունն է սիրում»:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` Սամսոնյանը հավանական է համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը և լուրջ քաղաքական  ուժերի ձևավորումը, որոնք կվայելեն ժողովրդի վստահությունը:

«Այսօր մեր երկրում իրոք կա  համակարգային քաղաքական վերադասավորումների կարիք»,- նշել է Սամսոնյանը:

««Freedom House»-ը Հայաստանի Հանրապետության կառավարման վարչակարգին պաշտոնապես տվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ ձևակերպումը, իսկ ԱՄՆ դեսպանատունը իր հայտարարությամբ փորձեց փրկել դրությունը, ինչն էլ սկսեցին մանիպուլացնել իշխանությունները` կարծիք ստեղծելով, որ «Freedom House»-ը Հայաստանը համարել է ամենաժողովրդավար պետությունը»,- ասել է Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Մեկնաբանություններ