Լրահոս

Մեծ պատերազմը առջևում է․ Զարուհի Փոստանջյան

Մեծ պատերազմը առջևում է․ Զարուհի Փոստանջյան

Անկասկած՝ Մռավի լեռնաշղթան հանձնողները պատժվելու են: Նրանք անիծյալ են իրենց սերնդով և անդադար այրվելու են դժոխքի ճիրաններում։ Հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.«Հաջորդը Զանգեզուրի և Արագածի գագաթներն են:Մեր լեռները մեզ համար ունեն ոչ միայն հոգևոր մեծ նշանակություն, այլ նաև մեծ ռազմավարական նշանակություն:Մեր արդի՝ 30-ամյա պետականությունը, ձևավորվել էր երեք կարևոր բարձրունքներով: Արագած հրաբխային քառագագաթ լեռը, 4090 մ ամենաբարձր գագաթով՝ առաջինն է: Զանգեզուրի լեռնաշղթայի Կապուտջուղը ամենաբարձր գագաթով՝ 3905 մ երկրոդն է: Մռավի լեռնաշղթան Գոմշասար (Արիության լեռ) ամենաբարձր գագաթով՝ 3724 մ երրորդն է:Հայերեն լեզվով խոսող թուրքը` կովկասցի Նիկոլը, ով առանց կրակոցի հանձնեց հայկական զինված ուժերի պաշտպանության տակ գտնվող Մռավի լեռնաշղթայով պաշտպանվող Քարվաճառի շրջանը, դեռ գործում է մեր պետության կառավարչական շենքերում, դեռ քայլում է մեր հողի վրա և հանդես է գալիս հայտարարություններով: Նա շարունակում է խավար տարածել և գովերգել թրքական մութը:Ձյունածածկ Մռավի լեռնաշղթան մենք նվաճել էինք շատ թանկ գնով՝ մեր արյամբ։ Մռավի լեռներում` Օմարի լեռնանցքի մարտական գործողությունները (1993—1994 ձմեռ) Արացախի ազատագրման եզրափակիչ փուլի արյունալի դրվագներից մեկն է: Այդ մարտերի ժամանակ մենք ունեցել ենք 2000 զոհ, իսկ թուրքերը շուրջ 4000 զոհ, որի արդյունքում կերտել էինք մեր հաղթանակը։
Կովկասցի Նիկոլը մեզանից օտարեց Մռավի լեռնաշղթան: Նրա կողմից Մռավի լեռնաշղթան առանց մարտերի հանձնելը մեծագույն նվեր էր իր տափաստանային ցեղակցին: Մռավի լեռնաշղթան մեծ ռազմավարական նշանակություն ունի մեզ համար, այն ապահովում էր արդի հայկական պետականության անվտանգությունը՝ Գեղարքունիքի ու Քարվաճառի անվտանգ թիկունքը և անսահմանափակ տեսադաշտ բացում Գանձակի ուղղությամբ: Մռավի լեռնաշղթան գերում է իր վեհությամբ և գեղեցկությամբ: Այն իր տիրոջը փոխանցում է հզորություն, անառիկության և պաշտպանվածության անասելի զգացում:Տափաստանային թուրքերը և կովկասցի Նիկոլը, շատ լավ գիտեն մեր Հայկական լեռնաշխարհի բարձր գագաթների արժեքը:
Զանգեզուրի լեռնաշղթան ապահովում է Արարատյան դաշտի թիկունքը և հսկայածավալ տեսադաշտ Նախիջևանի ուղղությամբ: Լեռնահայստանի հանձնումը կովկասցի Նիկոլի կիսատ մնացած գործն է:

Մինչև հանձնված Մռավի լեռնաշղթան նորից նվաճելը և գերեվարված Հայոց բնօրրանի ամենաբարձր գագաթը` Արարատը, 5137 մ ազատագրելը, մենք ունենք առաջնահերթ առաջադրանք՝ իսպառ մաքրել (զտել) մեր պետական կառավարչական շենքերը հայերեն խոսող թուրքերից` կովկասցի Նիկոլից և նրա ողորմելիներից:

Անկասկած՝ Մռավի լեռնաշղթան հանձնողները պատժվելու են: Նրանք անիծյալ են իրենց սերնդով և անդադար այրվելու են դժոխքի ճիրաններում: Այժմ մեզ անհրաժեշտ է արա՛գ վերակազմակերպվել, արա՛գ վերազինվել:

Մեծ պատերազմը առջևում է:Չենք կասկածում՝ նվեր տրված Մռավի լեռանաշղթայի բարձրունքները թուրքի ձեռքում ժամանակավոր է:Ոգեշնչման, ուժերի լիցքավորման, երկնքի հետ հաղորդակցման և հեռվից Արարատին մոտ լինելու համար՝ մենք բարձրանում ենք Արագած: Լեռներ հաղթահարելը և բարձունքին հասնելը ոչ թե փորձություն է՝ այլ պարգև: Արարատի և Մռավի գագաթները կանչում են: Նրանք սպասում են մեզ: Մենք գնալո՛ւ ենք դեպի Արարատ և Մռավ տանող ճանապարհը:
Իսկ մինչ այդ պետք է սթափ գնահատել իրավիճակը: Այժմ վտանգված են Զանգեզուրի և Արագածի գագաթները, հետևաբար առնվազն անհրաժեշտ է.Շտապ մաքրել (զտել) կառավարչական շենքերը հայերեն խոսող կովկասցուց և նրա ողորմելիներից:Գումարել ռազմաքաղաքական ժողով:Ստեղծել ժամանակավոր կառավարություն:Ճանաչել առ ոչինչ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը:Սկսել բանակցություններ՝ ռազմական օգնություն ստանալու համար:
Հիմնադրել պրոֆեսիոնալ բանակ:

Զարուհի Փոստանջյան՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
2 հունվար, 2021թ».

Մեկնաբանություններ