Լրահոս

Մեզ մոտ թվերի աճ է նկատվում, այսինքն՝ պիկին դեռ չենք հասել․ Նարեկ Զեյնալյան

Մեզ մոտ թվերի աճ է նկատվում, այսինքն՝ պիկին դեռ չենք հասել․ Նարեկ Զեյնալյան

Կորոնավիրուսի նվազման տեմպերի մասին չենք կարող խոսել, քանի դեռ դրական թեստավորման թվերն ավելանում են, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողվոի նախագահ Նարեկ Զեյլնալյանը։

«Քանի դրական պատասխաններն ավելանում են, սա նշանակում է՝ նվազման մասին խոսք լինել չի կարող։ Սա դրական պրոցես է՝ հայտնաբերում ենք հանրության շրջանում գտնվող վարակվածներին», - ասաց Զեյնալյանը։

Նա ընդգծեց, որ ճիշտ չեն պնդումները, թե կանխարգելիչ միջոցառումները պիտի կոնկրետ որևէ ժամանակահատվածում արվեին։

«Դրանք շարունական բնույթ են կրել և պիտի կրեն։ Իրավիճակից կախված՝ կանխարգելիչ միջոցառումները ենթարկվել են և պիտի ենթարկվեն փոփոխությունների։ Ըստ էության, այստեղ մեղավորներ պետք չի փնտրել։ Սա կոլետիվ պատասխանատվության հարց է», - ասաց նա։

Հարցին, թե ՀՀ-ն հայտնվել է կարմիր գոտում, ինչո՞ւ այս կետին հասանք, Զեյնալյանն ասաց․

«Մեզ մոտ վիճակագրության համաձայն՝ թվերի աճ է նկատվում, այսինքն՝ պիկին դեռ չենք հասել։ Թվերը պիտի նվազեն ու ձգտեն զրոյի, որ ասենք պիկին հասել ենք և հաղթահարում ենք»։

Մեկնաբանություններ