Լրահոս

Մի ընտանիքի մասին, որտեղ 30 տարեկան մայրն ու 7 տարեկան որդին արդեն ծերացել են (տեսանյութ, լուսանկար)

Մի ընտանիքի մասին, որտեղ 30 տարեկան մայրն ու 7 տարեկան որդին արդեն ծերացել են (տեսանյութ, լուսանկար)

Իրինան  ծնվել էր բացարձակապես առողջ՝ առանց որևէ առողջական լուրջ խնդրի։ Եվ միայն 15 տարեկանը լրանալուց հետո Իրինայի հետ սկսվեցին տարօրինակ բաներ կատարվել։ Ամեն օր նայելով հայելու մեջ՝ Իրինան նկատում էր, որ դեմքը փոխվում է, մաշկը սկսում է կախվել, կնճիռներ են ի հայտ գալ։ Բայց նա ինքն իրեն, նույնիսկ ծնողներին համոզում էր, որ դրանք ուղղակի անցումային տարիքի դրսևորումներ են։ Կարելի էր ծնողներին հասկանալ, քանի որ նրանք չգիտեին, որ աշխարհում կա  հիվանդություն, երբ մարդիկ  սկսում են փոքր հասակից ծերանալ, բայց օրգանները մնում են համապատասխան տարիքի։  

Չնայած բժիշկների կողմից արգելանքին, Իրինան 22 տարեկանում հղիացավ և ծննդաբերեց։  Իսկ բժիշկների կանխատեսումները, ցավոք, իրականացան։ Կիրիլը մորից ժառանգեց այդ չարաբաստիկ հիվանդությունը՝ «վաղաժամ ծերացումը»։

Բժիշկներն, իհարկե, ոչնչով չկարողացան օգնել ոչ մորը, ոչ տղային, քանի որ այդ հազավադեպ պատահող հիվանդության բուժումը մինչ օրս չկա։ 

Իսկ մայր ու որդի երջանիկ են։ Չնայած Իրինային ուղղված քննադատություններին, որ նա երեխա է ունեցել և խաղացել երեխայի ճակատագրի հետ, նա չի վհատվում։  Իհարկե տղան՝ Կիրիլը, ով սովորում է դպրոցում,  շատ խնդիրներ է ունենում իր տարբերվող արտաքինի համար, բայց նա կամքով շատ ուժեղ տղա է, նա վստահ է, որ  կյանքում տարբերվող մարդիկ յուրահատուկ են և աստծո հովանավորության տակ։ Այդ իսկ պատճառով նա չի չարանում ոչ ոքի վրա։ 


 

Մեկնաբանություններ