Լրահոս

Միայն Ռուսաստանն իրավունք ունի միջամտելու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին. Սամվել Կարապետյան

Միայն Ռուսաստանն իրավունք ունի միջամտելու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին. Սամվել Կարապետյան

Միայն Ռուսաստանն իրավունք ունի միջամտելու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Այս մասին հայտարարել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ Սամվել Կարապետյանն օրեր առաջ լուրջ օգնություն է ցուցաբերել Արցախի Պաշտպանության բանակին, որն արդեն կիրառվում է ըստ անհրաժեշտության և նպատակին է հասնում:

«Այս օրերին, երբ ամբողջ աշխարհը մտահոգ կերպով կողմերին կոչ է անում նստել բանակցային սեղանի շուրջ, լուրջ անհանգստություն առաջացնում է Թուրքիայի դիրքորոշումը, որը միտումնավոր թեժացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ սպառնալիք ստեղծելով իր պատմական տարածքում հայ ազգի գոյատևման համար: Այս առումով, եթե որևէ երկիր իրավունք ունի միջամտելու, ապա դա միայն դաշնակից Ռուսաստանն է»,-ասել է նա:

Կարապետյանի խոսքերով, կրակի դադարեցման հարցում հետաքրքրվածները պետք է հնարավորինս շուտ ըմբռնեն Ռուսաստանին ներգրավելու անհրաժեշտությունը. «Այսօրվա դրությամբ Ռուսաստանը տարածաշրջանում հանգստության միակ երաշխավորն է:

Ես վստահ եմ, որ այսօրվա իրավիճակում միայն նախագահ Պուտինը կարող է շատ բան անել ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչը կարող է որոշիչ լինել Լեռնային Ղարաբաղի ապագայի համար:

Կարելի է երկար ժամանակ պատրանք ունենալ, թե որևէ այլ ուժի միջամտությունը կարող է լուծել հակամարտությունը, սակայն ակնհայտ է, որ միայն ռուսական խաղաղարար ջանքերը կարող են դադարեցնել պատերազմը:

Հակամարտության կարգավորման հարցում շահագրգռվածները որքան շուտ դա հասկանան, այնքան շուտ հնարավոր կլինի խուսափել նոր կորուստներից ու անցնել խաղաղ բանակցությունների ֆորմատին»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ