Լրահոս

Մինչև երբ կշարունшկվեն տեղումները

Մինչև երբ կշարունшկվեն տեղումները

Հանրապետության տարածքում՝

Մարտի 19-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը առшնձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 21-23-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 19-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`                       22.00C (2008 թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան`                          -4.20C (1976 թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան`                       6.70C

Մեկնաբանություններ