Լրահոս

Մինչև տարվա վերջ կորոնավիրուսի դեմ պայքարին Հայաստանին պետք կլինի 300 միլիոն դոլար

Մինչև տարվա վերջ կորոնավիրուսի դեմ պայքարին Հայաստանին պետք կլինի 300 միլիոն դոլար

Մինչ այժմ հատուկ բացված հաշվի վրա փոխանցվել է 1 միլիարդ 98 միլիոն դրամ: Եվս 2 միլիարդ 15 միլիոն դրամ մենք ստացել ենք պետական բյուջեից: 1 միլիարդ 420 միլիոն շուտով կստանանք պետական բյուջեից: Փաստացի ծախսը կազմում է 2,4 միլիարդ դրամ, ինչը համարում եմ շատ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար, քանի որ տարբեր գնահատականներով մեր երկրին մինչև տարվա վերջ անհրաժեշտ է լինելու մոտ 300 միլիոն դոլար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարն ասաց, որ ծախսված գումարից մոտավորապես 464 միլիոն դրամ ծախսվել է ԲԿ-ների շինարարության վրա: Ընդհանուր կազմել է 752 միլիոն դրամ. «Բժշկական սարքերի մասով ընդհանուր, բայց ոչ դեռ ամբողջությամբ չծախսված գումարը, որը տարբեր աղբյուրներից է, կազմել է 1,6 միլիարդ դրամ, մատակարարվել է արդեն 492 միլիոն դրամի, սպասողական 970 միլիոն դրամի, մրցութային փուլում՝ 164 միլիոն դրամ»


 

Մեկնաբանություններ