Լրահոս

Միքայել Մինասյանը` Մոսկվայում ստորագրվելիք փաթեթի բովանդակության մասին

Միքայել Մինասյանը` Մոսկվայում ստորագրվելիք փաթեթի բովանդակության մասին

Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամ ալիքում գրում է.

«Իմ տեղեկություններով` Նիկոլի ներկայացուցիչները բանակցություններ են վարում այն փաստաթղթերի փաթեթի շուրջ, որը Հայաստանը ստիպված կլինի ստորագրել Թուրքիայի հետ սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց։

Փաթեթի մեջ մտնում է Հայաստանի պարտավորությունը չվարել հակաթուրքական քաղաքականություն, այդ թվում` հրաժարվել հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչման թեման առաջ մղելուց, չաջակցել սփյուռքին Ցեղասպանության ճանաչման հարցում, ստորագրել փաստաթղթեր Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության ու ֆինանսական փոխհատուցումից հրաժարվելու մասին։

Զիջումների փաթեթի մեջ մտնում է նաև «հայկական հարցի» (սա բառացի մեջբերում է բանակցողների աշխատանքային փաստաթղթից, ուր Ցեղասպանությունը ամոթալիորեն անվանվում է «հայկական հարց») ուսումնասիրության նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը։

Կարևոր է չմոռանալ, որ վերոնշյալ գործընթացն ընթանում է Մեղրիով պանթուրքիստական միջանցքի ներգրավմանը և ադրբեջանական կողմին բանավոր ըմբռնմամբ ամրագրված տնտեսապես նշանակալից սահմանային տարածքների փոխանցմանը զուգահեռ»:

Մեկնաբանություններ