Լրահոս

«Միքայել Մինասյանը շատ հստակ գնահատական է տվել, կամ մի կողմում եք կամ մյուս». Արթուր Դանիելյան

«Միքայել Մինասյանը շատ հստակ գնահատական է տվել, կամ մի կողմում եք կամ մյուս». Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.

«Բոլորի համար արդեն ակներև է, որ կա երկու ճամբար: Կար մեկը, ով փորձում էր շարունակել երրորդ ճանապարհը, էն էլ շատ հուզիչ բան ստացվեց: Սա հելավ՝ թե բա մենք չենք պահանջում վարչապետի հրաժարականը, «վարչապետն» էլ բռնեց, իրա բառիգներից մեկի թերթով գրել տվեց, որ սա Սերժ Սարգսյանի հետ ա հանդիպում… ու վերջ: Ուզեք, չուզեք փոքրիկլիրիկը բոլորին երկու ընտրություն է թողնում` կամ դու ուզում ես «վարչապետի» հրաժարական կամ չես ուզում:

Ընդ որում, ոչ մեկին թող չթվա, որ նրանք կարող են թաքնվել փոքրիկլիրիկի ճամբարում, բայց թաքուն կամ, առավել ևս անթաքույց, տակը փորեն: Էդ ես եմ, որ պարզության համար գրում եմ «փոքրիլիրիկի ճամբար», իրականում փոքրիկլիրիկը էդ ճամբարի հետ կապ չունի, նա այդ ճամբարում ոչ մի որոշում չի կայացնում: Նենց որ բոլոր նրանք, ովքեր շուստրիաբար ուզում են հեղափոխությունը շարունակելու պատրվակով փոքրիկլիրիկի հարցերը լուծեն, պիտի հասկանան, որ դրա դաբռոն պիտի ստանան «հեղափոխություն» կոչեցյալի հայրերից: Բոլոր նրանցից, ովքեր Հայաստանը ողողել են ավետյաց հողը (այսինքն Իսրայելը) վերակառուցել տենչող ավետարանչական աղանդավորներով, բոլոր նրանցից, ովքեր մեկ ակնթարթում, մատի մեկ հպմամբ անհայտ դեբիլից կարող են սոցցանցում սարքել աստղ: Դա բանակ է, բանակ, որի ոչ զինվորի ուղեղը կարող եք լվալ, ոչ էլ առավել ևս գեներալի: Նախ էդ ուղեղը արդեն լավ լվացված է և երկրորդ հիմա նրանք են, որ բոլորի ուղեղը լվանում են: Ո՞նց կարա էլի մարդու մտքով անցնի, որ Նժդեհ ու Դրո տված Դաշնակացականներին թույլ կտան քշել Իսրայելի տեղական զոմբիներին: Ոնց կարելի է ենթադել, որ Զուրաբովի օրթախը Ուշակովի դաբրոյով կարա ֆեյսբուքի վարաչակազմից «պրախոդ» ստանա: Մարդիկ չարչարվել միլիարդավոր դոլարներ են դրել ստեղ, տասնամյակներով աշխատել են, որ դուք ձեր հաստ մաշկով գաք ու փախցնե՞ք իրանց տակից: Այսինքն, ըստ ձեզ, «Նաբուկոն», ՏԱՆԱՊը, «Լևիաթանը» սաղ փոզմիշ են անելու քանի որ Վանեցյանը ունի ճանապարհային քարտե՞զ…

Էդ «հեղափոխական» ռեսուրսը փախցնելու համար հեղափոխության տերերը պիտի հավատան, որ փախցնողը Արցախը, ցեղասպանությունը, ատոմակայանն ու էլի լիքը բան խուրդելու ա, այսինքն պոտենցիալ թեկնածուն պիտի լինի կամ ստոր կամ անասուն, իսկ կատարյալ թեկնածուն պետք ա լինի խարիզմատիկ, ստոր անասուն: Հավաստիացնում եմ ձեզ, ասենք, Դանիել Իոանիսյանը շատ ավելի մեծ շանսեր ունի «հեղափոխության» առաջնորդ դառնալու, քան Վանեցյանը, Ծառուկյանը, Դաշնակցությունը կամ այլոք…

Սրա հետ մեկտեղ շատերը պիտի գիտակցեն, որ ամեն անցնող օր, ամեն բերման ենթարկում, ամեն հարուցված քրեական գործ, մեր վրա ամեն մի հարձակման դրվագ, որը միամիտ պսևդոհեղափոխականների կողմից անտեսվում է իբր թե մարտավարական նկատառումներից ելնելով` ավելի ու ավելի է մեծացնում մեր մեջ եղած անդունդն ու անհավանական դարձանում կոնսոլիդացիան: Միքայել Մինասյանը շատ հստակ գնահատական է տվել, կամ մի կողմում եք կամ մյուս:

Մենք կամ կմեռնենք կամ օկուպացիայից կազատագրենք մեր տունը, իսկ դուք, ըստ ամենայնի, երկու տարբերակում էլ մնալու եք ստրուկ` ձեր «շուստրիության» ստրուկը:

Մեկնաբանություններ