Լրահոս

Միշել Կոբկեն 3 տարի կորսետ է կրել բարակ իրան ունենալու համար, իսկ արդյունքում՝ այլանդակել է այն. (լուսանկարներ, տեսանյութ)

Միշել Կոբկեն 3 տարի կորսետ է կրել բարակ իրան ունենալու համար, իսկ արդյունքում՝ այլանդակել  է այն. (լուսանկարներ, տեսանյութ)

Գեղեցկության հետևից վազելիս շատ կանայք կորցնում են իրականության զգացումն ու դիմում ամենահիմար քայլերին։

Եթե նախկինում պահանջվում էր դասական 90-60-90 կառուցվածքը, ապա այսօր շատ աղջիկներ այդ չափորոշիչները կտրուկ իջեցրել են, հատկապես իրանի հարցում։

Միշել Կոբկեն Բեռլինից է, նա բարակ իրան ունենալու համար գնաց ամենասարսափելի ճանապարհով։ Նա ուղիղ երեք տարի, օր ու գիշեր ձիգ կորսետներ էր կրում։

Ահա նայեք ինչպիսի բարակ իրան ուներ Միշելը մինչև այն  վերջնականապես այլանդակելը։ Նրա իրանը 64 սմ է, ինչը երազանք  էր այդ տարիքի շատ աղջիկների համար։ Մինչդեռ Միշելը ամեն անգամ հայելուն նայելիս հոնգուր արտասվում էր, իրեն համոզելով, որ գեր իրան ունի ու տգեղ է։

 

Եվ վերջապես նա գալիս է մի սարսափելի որոշման՝ կորսետ կրել երկար ժամանակով և բարակեցնել իրանը։ 

Համարյա ամենուր կորսետ կրելով և իրեն տանջամահ անելով՝ արդյունքում Միշելը  ստացավ իր պատկերացրած իրանը։ Այն 45 սմ է։ Քչերն իհարկե կհամաձայնեն, որ այն գեղեցիկ է, կանացի։ Շատերին Միշելը  հիշեցնում է սարսափ մուլտֆիլմերի կերպարներին։ 

Իսկ  ինչ շահեց նա։ Բացի այն, որ Միշելը ձեռք է բերել մարսողական շատ խնդիրներ, նա ամենուր արժանանում է քննադատության՝ որպես վատ օրինակ դեռահասների համար։ Իսկ ամենացավալին այն է, որ նա այդպես էլ չգտավ իր կյանքի տղամարդուն, ինչի հույսն ուներ նիհարելուց հետո։

Փաստորեն տղամարդկանց ճաշակը նիհար կանանց հարցում լրիվ այլ է, Միշելին տղամարդիկ մոտենում են զուտ հետաքրքրության համար, նրա իրանին ձեռք տալու  և զարմանալու համար։


 


 


 

Մեկնաբանություններ