Լրահոս

Միշտ կունենաք մայրիկի կարիքը`անկախ նրանից, թե քանի տարեկան եք

Միշտ կունենաք մայրիկի կարիքը`անկախ նրանից, թե քանի տարեկան եք

Մայրիկի սերը խորն է ու անսահման, մայրիկի սիրտը համբերատար է և ներողամիտ, մայրիկը մեզ սրիում է նույնիսկ այն ժամանկ, երբ ողջ աշխարհը մեզանից երես է թեքել։ Մայրական սերը երբեք չի անհետանում և չի թուլանում, չի նվազում, նույնիսկ եթե մայրիկի սիրտը կծկվում է ցավից։

Հիշեք ձեր մանկությունը և որքան հաճախ եք ասել. «Ես մայրիկիս եմ ուզում»: Երբ ցավալի էր, մենք բարկանում էինք ինչ-որ բանի վրա կամ պարզապես տխուր էիք, մայրիկը գիտեր, թե ինչ է պետք անել:

Մեծանալով մենք հեռանում ենք մեր ծնողներից, հաճախ մոռանում ենք զանգահարել ու այցելել, փորձում ենք լինել ուժեղ, անկախ և ինքնուրույն լուծել մեր խնդիրները:

Բայց կա մի բան։ Չնայած մենք կայացած ու անկախ ենք, ունենք աշխատանք, լավ փող ենք վաստակում, ունենք ընտանիք, երեխաներ, միևնույնն է մենք ունենք մայրիկի կարիքը։ Որքան էլ մեծանանք հոգու խորքում մնում ենք այն փոքրիկյ երեխան, որ ուզում է լինել մոր գրկում ու զգալ մոր շունչը։

Մայրական սերը մեր ողջ կյանքի ընթացքում պահպանում է մեզ, նույնիսկ այն ժամանակ, երբ մայրիկի սիրտը այլևս չի բաբախում, նա երկնքից նայում է ու իր աներևույթ ձեռքերով պաշտանում է մեզ։

Եվ պետք է հիշել, որ մայրիկն էլ մեր ջերմության կարիքն ունի։

Մեկնաբանություններ