Լրահոս

Մոդել Նինա Թեյլորը 2.5 մլն դոլարով ապահովագրել է իր ձեռքերը. իրոք որ թավշյա, գեղեցիկ ձեռքեր են

Մոդել Նինա Թեյլորը 2.5 մլն դոլարով ապահովագրել է իր ձեռքերը. իրոք որ թավշյա, գեղեցիկ ձեռքեր են

Սուպերմոդել Նինա Թեյլորը որոշել է 2.5 մլն դոլարով ապահովագրել իր ձեռքերը: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, պրոֆեսիոնալ մոդելը վաստակում է իր ձեռքերի օգնությամբ:

Նշվում է, որ նրա մասնակցությամբ գովազդային նկարահանումներից յուրաքանչյուրի համար նա մինչև 7000 դոլար է ստանում: Նման գումարներ նա վաստակում է եղունգների լաքի, ինչպես նաև զարդեղենի ու աքսեսուարների գովազդի համար:

Թեյլորը համագործակցում է հայտնի համաշխարհային ապրանքանիշերի հետ: Նրա ձեռքերը «խաղացել են» Հայդի Քլումի, Ջենիֆեր Լոուրենսի, Սքարլեթ Յոհանսոնի, Դեմի Մուրի և շատ այլ հայտնիների դերերը:

Նինա Թեյլորը ձեռքերի մոդել է աշխատում ավելի քան 30 տարի:


 


 


 


 

Մեկնաբանություններ