Լրահոս

Մոլորակի ամենահարուստ ընտանիքը. ինչպե՞ս են դրա անդամները նման կարողություն ստեղծել

Մոլորակի ամենահարուստ ընտանիքը. ինչպե՞ս են դրա անդամները նման կարողություն ստեղծել

Blognews.am-ը գրում է.

Ռոթշիլդների ընտանիքի կարողությունը կազմում է ավելի քան 3 տրիլիոն դոլար: Այս ընտանիքը, սակայն, ուշադրության է արժանի ոչ միայն դրա համար, այլև այն բանի, որ ընդամենը 50 տարում այս հրեա գաղթականները կարողացել են անհավանական բարձունքների հասնել:

Դինաստիայի հիմնադիրը Ամշել Մայեր Ռոտշիլդն է, ով 16 տարեկանում կարողացել էր արդեն 4 տարի աշխատել Օպենհեյմերի բանկում՝ ուսումնասիրելով ֆինանսական գործ, գումար կուտակելով և իր հնաոճ իրերի խանութը հիմնելով: Հենց Ամշել Մայեր Ռոտշիլդն է առաջինը որպես ազգանուն վերցրել ընտանեկան ոսկերչական արհեստանոցի անվանումը՝ Rothschield: Հետագայում խանութն այնքան աճեց ու զարգացավ, որ Ֆրանկֆուրտ նա Մայնում վերածվեց Ռոտշիլդների առաջին բանկի: Ընդլայնելով իր կապերն ու գործունեության ոլորտները՝ Մայերը շուտով դարձավ արքայական պալատի հնաոճ իրերի մատակարարը և Վիլհելմ արքայազնի անձնական բանկիրը: Մայերի գործը շարունակեցին նրա հինգ որդիները, որոնք եվրոպական խոշորագույն քաղաքներում՝ Փարիզում, Լոնդոնում, Վիեննայում, Նեապոլում և Ֆրանկֆուրտում հին բանկ էին վերահսկում: Հենց նրանց հետնորդներն էլ հանդիսանում են Ռոտշիլդների ժամանակակից ընտանիքի հիմնական մասը: Երբ Ամշելի հինգ որդիները մեծացան, նա նրանց ուղարկեց խոշորագույն երկրների մայրաքաղաքներ՝ ընտանեկան գործն ընդլայնելու: Ռոտշիլդների բանկն առանձնանում էր նրանով, որ այն տնօրինելու իրավասություն ունեին միայն ընտանիքի անդամները: Հետագայում այն սկսեց վարկեր տրամադրել ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև պետություններին` Պրուսիային, Անգլիային:

Ռոտշիլդներն ավանդաբար համարվում են ամենահարուստ եվրոպական դինաստիան աշխարհում, որոնց վերաբերյալ տարատեսակ շշուկներ են պտտվում: 50 տարվա ընթացքում Ռոտշիլդների ընտանիքը հրեական գաղթականներից վերածվել է ամենահարուստ բարոնների և լորդերի ընտանիքի:

Մեծացնելով իր ազդեցությունը՝ ընտանիքը սկսեց մասնակցել ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և կրոնական գործերին: Ռոտշիլդները կարողանում էին ազդել միապետների, թագավորական ընտանիքների անդամների, եպիսկոպոսների, բանկիրների վրա: Նրանք հովանավորում էին պատերազմներ և հեղափոխություններ, գործնական հարաբերությունների մեջ էին մտնում քաղաքական գործիչների հետ, Եվրոպայի տարբեր երկրների բանակներին զենք ու այլ ապրանքներ էին մատակարարում:

Այսօր ամենահամեստ հաշվարկներով Ռոտշիլդների ընտանիքի կարողությունը կազմում է ավելի քան 3 տրիլիոն դոլար: Ի դեպ, ընտանիքի ոչ մի անդամի անձնական հարստությունը չի գերազանցում 1 միլիարդ դոլարը:

Մեկնաբանություններ