Լրահոս

Մորատա. Նա կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը

Մորատա. Նա կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը

Ատլետիկոյի հարձակվող Ալվարո Մորատան տպավորված է իր թիմակցի՝ Ժոաու Ֆելիշի խաղով։ Նրա խոսքով, երիտասարդ հարձակվողը կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

«Ես կարծում եմ, որ նա հիանալի խաղացող է։ Նա երիտասարդ է, կենտրոնացած խաղի վրա, գիտի իր պատասխանատվության աստիճանը։ Ճնշումը նրա վրա չի ազդում։

Ֆելիշը հաստատ կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե աշխատի իր վրա»,- ասել է իսպանացի հարձակվողը։

Մեկնաբանություններ