Լրահոս

Մոսկվայի մետրոյում մահացել է միլիոնատեր Վալերի Բաղդասարովը. տղամարդու մոտ երկտող է հայտնաբերվել

Մոսկվայի մետրոյում մահացել է միլիոնատեր Վալերի Բաղդասարովը. տղամարդու մոտ երկտող է հայտնաբերվել

Մոսկվայի մետրոյում մահացել է միլիոնատեր, «Ալսիկո» ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Բաղդասարովը: Դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ին, բայց մահացածի ինքնությունը պարզվել է միայն հիմա: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը` հղում տալով ռուսական «5-րդ ալիք»-ին:

Դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Դմիտրովսկայա» կայարանում. գնացքի ժամանման պահին 72-ամյա գործարարը հայտնվել է ռելսերի վրա: Վարորդը դիմել է արտակարգ արգելակման, բայց տղամարդուն փրկել հնարավոր չի եղել: Հեռուստաալիքի տվյալներով՝ նա իր հետ մահվանից առաջ արված գրություն է ունեցել, սակայն դրա բովանդակությունը չի բացահայտվում:

«Երբ արտակարգ իրավիճակների ծառայությունները կարողացել են մտնել գնացքի տակ, նրանք գտել են մահացած 72-ամյա գործարար Վալերի Բաղդասարովի մարմինը: Գնացքի անիվները բառացիորեն գլխատել են նրան: Նա նման պայմաններում ողջ հնարավորություն չուներ»,- մեջբերում է իրավապահ մարմիններում իր աղբյուրի խոսքերը «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն: Ինչու է գործարարն իջել մետրո և ինչ պայմաններում է հայտնվել ռելսերի վրա, պարզելու է հետաքննությունը:

Բաղդասարովի ստեղծած «Ալսիկո»-ն զբաղվում է արտադրության ամբողջական ցիկլով ՝ արտադրելով բույսերի պաշտպանության միջոցներ և ցեոլիտից արտադրանք:

Մեկնաբանություններ