Լրահոս

Մոտենում է ցիկլոնային դաշտ. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

Մոտենում է ցիկլոնային դաշտ. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

Հանրապետության տարածքին Սև ծովի շրջաններից մոտենում է ցիկլոնային դաշտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հունիսի 26-ի երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ կսկսվեն հիմնականում հյուսիսային շրջաններում, հունիսի 27-28-ին դրանք կդիտվեն շրջանների զգալի մասում։

Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով»,-գրել է նա։

Մեկնաբանություններ