Լրահոս

Մովսես Հակոբյանն ասաց, թե որն է պատերազմում մեր բանակի ամենամեծ կորուստը (VIDEO)

Մովսես Հակոբյանն ասաց, թե որն է պատերազմում մեր բանակի ամենամեծ կորուստը (VIDEO)

Մեր բանակը կորցրել է հաղթելու ունակությունը: Դա ամենամեծ կորուստն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամшնшկ հայտարարեց գեներալ Մովսես Հակոբյանը՝ խոսելով պատերազմի արդյունքում մեր կրած կորուստների մասին:

«Մենք հիմա չունենք հաղթանակներ կերտած բանակ: Ցավոք, մենք այսօր ունենք պարտված բանակ ու դեռ երկար ժամանակ պետք է կարողանանք այդ հոգեվիճակից դուրս գալ: Ամենամեծ դժվարությունը դա է: Նյութական կորուստները վերականգնելի են:

Անգնահատելի կորուստ է մեր երիտասարդների կորուստը: Մենք անհասկանալի պատճառներով պաշտոնական տվյալներ չունենք: Մենք սերունդ ենք կորցրել: Մի մասն անվերադարձ է, մի մասը հաշմանդամ են, մի մասը հոգեբանական խնդիրներ ունեն: Ընդ որում, հաղթելու ժամանակ այլ հոգեբանություն ես ձեռք բերում, պարտվելու ժամանակ՝ այլ»,-ասաց նա:

Հակոբյանը նշեց, որ այդ մարդկանցից շատերը Հայաստանում իրենց տեղը չեն գտնելու, պարտադրված են լինելու արտագաղթել. «Նյութականը վերականգնվող է, կորուստն այն է, որ կորցրել ենք մարդկանց ու կորցրել ենք մի բանակ, որն ունեցել է հաղթողի հոգեբանություն: Այս ուղղությամբ պետք է աշխատենք այն վերականգնելու համար»:

Մեկնաբանություններ