Լրահոս

Մթերքները, որոնք չպետք է օգտագործել խմելու ընթացքում

Մթերքները, որոնք չպետք է օգտագործել խմելու ընթացքում

Արագ հարբել, հաջորդ օրը տանջվել խումարից (պախմել).  այսպես հաճախ է լինում լավ առիթներից հետո:

Իսկ նման բացասական  զգացողությունը կախված է ոչ միայն ալկոհոլային խմիչքների որակից ու քանակից, այլ նաև այն մթերքներից, որոնք օգտագործել եք խմելու ընթացքում:

Ներկայացնում ենք այն մթերքները, որոնք չպետք է օգտագործել խմելու ընթացքում:

Տապակած և ապխտած մսեղեն

Տապակած մսի մեջ շատ ճարպ կա, որը ծանրացում է լյարդը, իսկ ալկոհոլ օգտագործելիս լյարդը առանց այդ էլ մեծ ճնշման տակ է, որպեսզի ձեր օրգանիզմից դուրս հանի թունավոր նյութերը: Իսկ ճարպի օգտագործումը  ակլոհոլի հետ միասին  լրացուցիչ բեռ է ավելացնում լյարդի վրա:

Մարինադներ

Ալկոհոլ օգտագործելիս ցանկալի է քիչ օգտագործել մարինացված բանջարեղեն, այն նույնպես ծանրացնում է լյարդն ու երիկամները: Բացի այդ մարինացված բանջարեղենի մեջ կա քացախ և այլ սուր համեմունքներ, որոնց ազդեցությունը շատ բացասական է օրգանիզմի վրա: Ավելի լավ է օգտագործել աղ դրված բանջարեղեն: 

.Ձմերուկ, խաղող, սեխ

Այս մրգերի մեջ բարձր քանկությամբ շաքարը ալկոհոլի հետ համադրելվելուց օրգանիզմում արագանում է խմորման պրոցեսը: Իսկ եթե  թուրինջ ուտեք ու ետևից մեկ գավաթ ալկոհոլ խմեք, շատ հնարավոր է, որ ալկոհոլային թունավորում ստանաք:

Լոլիկ

Լոլիկը խմելուց հետո  ուտելով կարող եք փորափքություն ստանալ, ինչը բացասական կանդրադառնա  մարսողական համակարգի վրա: Լոլիկը կարող եք փոխարինել տոմատի մածուկով կամ կետչուպով: 

Սուրճ

Շատերն են սիրում սուրճի մեջ մի քանի կաթիլ կոնյակ ավելացնել: Դա շատ վտանգավոր է  և կարող է  տարատեսակ հիվանդությունների առիթ դառնալ, ինչպես նաև ուղեղի անոթներում սպազմեր  առաջացնել: 

Թե էլ ինչ մթերքներ են բացասական ազդեցություն ունենում օրգանիզմի վրա ալկոհոլի հետ համադրելուց, դիտեք՝ տեսայութում:

Մեկնաբանություններ