Լրահոս

Նա պարզապես նման է անհույս թմրամոլի. Ռոբերտ Քոչարյան որդին աներես է անվանել Փաշինյանին

Նա պարզապես նման է անհույս թմրամոլի. Ռոբերտ Քոչարյան որդին աներես է անվանել Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Տելեգրամյան իր ալիքում գրառում է արել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններին։

Գրառման մեջ ասվում է․

«Նա շրջում է մարզերով, ստում է պարզ մարդկանց, խոստանում բաներ՝ լավ իմանալով, որ դրանք հնարավոր չեն, գիտակցաբար խաղում մարդկանց նուրբ զգայարանների հետ, իր իսկ մեղքով զոհված մեր տղաների շիրիմներին աներեսի պես համարձակվում մոտենալ...

Նա պարզապես նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար պատրաստ է ամենավերջին ստորության, կստի ամենահարազատ մարդկանց, կգնա ամենանենգ քայլին, կխոստանա ինչեր ասես... միայն թե ստանա իր ուզածը»:

Մեկնաբանություններ