Լրահոս

Նաբերեժնիե Չելնիի բնակարաններից մեկում երեք «տղա-մաուգլիներ» են հայտնաբերել

Նաբերեժնիե Չելնիի բնակարաններից մեկում  երեք  «տղա-մաուգլիներ» են հայտնաբերել

Նաբերեժնիե Չելնի (Ռուսաստան) քաղաքի բնակարաններից մեկում  հայտնաբերվել են երեք «տղա-մաուգլիներ»:

Երեխաները 12, 8 և 4 տարեկան են: Նրանք երբեք դպրոց կամ մանկապարտեզ չեն հաճախել: Խոսել չգիտեն, նույնիսկ ամենաէլեմենտար հիգիենայի կաննոներին չեն տիրապետում: Նրանց մոտ առկա են նաև մտավոր խնդիրներ և այլ հիվանդություններ: Բնակարանը, որտեղ նրանց գտել են,  ամբողջովին կեղտի ու աղբի մեջ էր, չկային ամենատարրական պայմաններն ապրելու համար: Տղաների մայրը հավաքարար  է, 32 տարեկան, ով երբեք չի հոգացել իր երեխաների մասին: Պարզվել է նաև, որ երեխաներից յուրաքանչյուրն ունի տարբեր ազգանուններ:

Երեխաները տեղափոխվել են հատուկ հաստատություն և գտնվում են բժիշկների հսկողության տակ:

32-ամյա  մոր դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 156-րդ «Անչափահասին դաստիարակելու պարտականությունները չկատարելու» հոդվածով: Նրան ազատ են արձակել չհեռանալու ստորագրությամբ:


 

Մեկնաբանություններ