Լրահոս

Նախարարը հերքում է. ոստիկանական ուժերը կենտրոնացված են

Նախարարը հերքում է. ոստիկանական ուժերը կենտրոնացված են

Այս պահին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված ՀՀ Արդարադատության նախարարության մոտ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. փաստաթուղթն արդեն գաղտնի ուղարկվել է ԱՆ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով:

Արդարադատության նախարարը արդեն իսկ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ լրատվամիջոցներին կեղծիք տարածելու ու հոգեբանական ճնշումներ գործադրելու մեջ մեղադրելով:

«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ  հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է։»

Սակայն նախարարը չի բացատրում թե ինչու են ոստիկանական ուժեր կուտակվել նախարարության դիմաց:

Մեկնաբանություններ